Արդեն հայտնի է, որ 46 համարի երթուղային տաքսու վարորդը երկու անչափահաս երեխա ունի, ամուսնալուծված է և ալիմենտ է վճարում։ Խնամակալության տակ են ծնողները։ Այդ մասին նա պատմել է լրատվամիջոցներին։
Ահա թե ինչպես է այդ մասին արձագանքել երթուղային տաքսու ուղևորուհին իր ֆեյսբուքյան էջում․
Ani Seize Khachatryan

Loading...

Մի օր հանկարծ եթե որևէ մեկն ուզենա ինձ բռնաբարի, մինչև դիմադրելը, գլուխը ջարդելը կամ օրենքով հարցերը լուծելն անպայման կհարցնեմ, հո ընտանիք չունի՞, հո վարկեր չունի՞, ի՞նչ պայմաններում ա աշխատում, հո ստրեսի մեջ չի՞, հո հիվանդ չի՞, որևէ տեղը հո չի՞ ցավում, հարմար ա՞ էդ դիրքով, հաց կերել ա՞, որ հետո հանկարծ էս «թողեք թող բռնաբարի», «գործ տվող ես», «այ որ նորմալ խնդրեիր, չէր անի», «մարդու սեքսին վայիս եղար», «հա թող մի հատ էլ աներ էլի, երկու րոպե էր անելու», «յախք, հըլը էս ինչ գեշ ա», «աստված դեմդ կբերի» պլակատներով սրբերը հանկարծ չնեղվեն, գիշերները չքնեն, մտածեն էդ խեղճ մարդու մասին:

Հիշեցնենք, որ երեկ Երեւան քաղաքի 46 համարի երթուղայինում վեճ էր տեղի ունեցել վարորդի եւ ուղևորուհու միջեւ: Ֆեյսբուքյան օգտատեր Անի Խաչատրյանը հրապարակել էր տեսագրությունը: Երթուղայինի վարորդից Անի Խաչատրյանը պահանջել է դադարեցնել ծխելը, վարորդը հակառակվել է։

Վարորդը ազատվել է աշխատանքից։