Loading...

Երբ դատական նիստի վերջում ոմն մեկն ասաց՝  Քոչարյանն իմ աղջկան բռնաբարել է, Քոչարյանի հետ կապված մի հումորանման պատմություն  հիշեցի։ Հումորների հավաքագրման հարցով զբաղվել էր Իրինա Ղուլինյանը։ Ներկայացնում եմ այն․

2007թ. դեկտեմբերն էր: Նախագահական նստավայրում տեսագրվելու էր Ռոբերտ Քոչարյանի` նախագահի պաշտոնում վերջին ուղերձը: Նախորդ տարիներին հաճախ էր անհրաժեշտ եղել ինչ-որ վրիպակի պատճառով ուղերձը նորից տեսագրել: Դե, օբյեկտիվի առաջ լարվելը բոլորին է հատուկ, լինի նախագահ, թե հենց լրագրող: Այնպես որ, կարծում էինք, թե մեկ անգամով դժվար թե ստացվի:

Նախագահն աշխույժ քայլերով ներս մտավ, բարևեց ու դարձավ նկարահանող խմբին` դե ասեք, ինչ եմ անում, ոնց եմ անում: Ամեն ինչ պատրաստ էր, երբ ռեժիսորն ասաց, որ լուսարձակների ներքո Նախագահի ճակատը փայլում է եւ պետք է մի թեթեւ շպարել: Շտապ «պեղված» դիմափոշու տուփը ձեռքիս մի քիչ տատանվելով մոտենում էի, Նախագահը ծիծաղեց, թե. «Արի՛, արի՛, գնացող Նախագահ եք գտել, պուդրա էլ կքսեք, բա ինչ կանեք…»

Հիմա այդ ոմն մեկն է։ Քոչարյանին մեղադրում է բռնաբարության մեջ։ Ռոբերտ Քոչարյանը լռեց, բայց շատ ավելի լավ կլիներ օգտագործեր իր հումորը․  «Արի՛, արի՛, դատվող  Նախագահ եք գտել, բռնաբարություն էլ կդնեք վրեն, բա ինչ կանեք…»