Ինչ է կատարվում սահմանին


Loading...


Loading...

«Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատրաստ են ստեղծել հետաքննական մեխանիզմներ հակամարտության գոտում», — օրերս Սանկտ Պետերբուրգում ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին։

Լրագրողը հարցրել էր, որ վերջին անգամ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելեցին, ադրբեջանցի զինվոր զոհվեց հայ դիպուկահարի կրակոցից, ինչպե՞ս կարող է մեկնաբանել, որ իրավիճակը մի կողմից կառուցողականություն է նշում Փաշինյանը, մյուս կողմից մարդիկ են մահանում։ «Դուք ասացիք զոհված զինվորի մասին, իրականում Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են սպայի` մայորի կոչումով, մահվան մասին, մենք ստուգել ենք այդ տեղեկատվությունը և նաև ուղարկել ենք համանախագահներին։


Loading...

Այդ օրը նույնիսկ մեկ կրակոց հայկական կողմից չի եղել։ Մենք նույնիսկ ստուգել ենք բոլոր զենքերը զինվորների, որ այդ օրը ծառայության են եղել այդ տարածքում։ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները այս ամենը նույնպես հաստատել են։ Կա տեսանյութ, որը ապացուցում է, որ Ադրբեջանական ուժերի կողմից է եղել կրակոց, ինչը մենք փոխանցել ենք համանախագահներին և ադրբեջանական կողմին։ Ինչը ապացուցում է, որ այդ ժամին որևէ կրակոց հայկական կողմից չի եղել։ Չնայած դրան Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինվորներից մեկը սպանվել էր ադրբեջանական դիպուկահարների կողմից», — պատասխանեց Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ որպեսզի խուսափենք նման վեճերից, թե ով, երբ և ում է կրակել, այդ կապակցությամբ անհրաժեշտ է քննարկել այն համաձայնությունները, որ ձեռք էին բերվել դեռ 2016-ին Վիեննայում։ «Խոսքը վերաբերում է հետաքննությունների ստեղծման մեխանիզմի քննարկմանը հակամարտության գոտում։ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատրաստ են այս մեխանիզմները ստեղծել ԵԱՀԿ-ի հովանու ներքո», — ընդգծեց Փաշինյանը։

Լրագրողի հաջորդ հարցը հայկական ուժերի ադրբեջանական օկուպացված տարածքներից դուրս բերման ժամկետների մասին էր, որին Փաշինյանը պատասխանեց. «Ինչպե՞ս կարելի է օկուպացնել ինչ-որ տարածք մարդկանց կողմից, ովքեր այնտեղ ծնվել են։ Երբ սկսեց հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, Հայաստանը մի քանի անգամ հայտարարել է, որ երաշխավորում է անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի, որովհետև դժբախտաբար, եթե այդ երաշխիքը չլիներ, ապա որևէ այլ երաշխիք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին չէր տրվի»։

Իրականում, Փաշինյանն իր հայտարարություններով հաստատել է, թե ինչու՞ էր նախորդ իշխանության համար այդքան կարևոր հետաքննական մեխանիզմների տեղադրումը: Պարզապես, գրեթե մեկ տարի իշխանության գալուց հետո Փաշինյանը որոշեց, որ նորովի է սկսում «խոսել» Ալիևի հետ: Մի քանի ամիս առաջ նա նույնիսկ հայտարարեց, թե սկսում է «իր կետից», ոչ թե՝ Սերժ Սարգսյանի թողած կետից:

Ի դեպ, երեկ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին և խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը վերաբերող հարցեր:
Ըստ ամենայնի` Փաշինյանն ու Կասպշիկը քննարկել են վերջին շրջանում սահմանային սրացումը և իրավիճակն էլ ավելի չլարելու հնարավորությունները:

Թամար Բագրատունի

https://hayeli.am/?p=137392&l=am