Զանգվածային թունավորում Ծիրանի ռեստորանու՞մ. Խոսքը 300 հոգու մասին է


Loading...


Loading...

Ֆեյսբուքյան օգտատեր Հերմինե Ղազարյանը սոցիալական ցանցի իր էջում անդրադառնալով White Hall by Tsirani ռեստորանում տեղի ունեցածին, գրել էր.

«Բացի նրանից, որ սնունդը համով չէր, ճանճերը խմիչքիդ ու ուտելիքիդ մեջ են, մի հատ էլ սննդային ինֆեկցիայի պատճառով գիշերը անգիտակից հայտնվում ես ինֆեկցիոնի բաժնում: Ու նույն վիճակում քո հետ են մոտ 300 հոգի»:


Loading...

Armdaily.am-ը կապ հաստատեց Հերմինե Ղազարյանի հետ: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ իր ինքանզգացողությունը վատացել է հունիսի 8-ից, և մինչ օրս գտնվում է հիվանդանոցում, անալիզի պատասխանները դեռևս չեն ասել, որպեսզի թունավորման պատճառը պարզ լինի:

Նրա խոսքով, հարսանքիի մասնակիցներից ևս 2 հոգի հոսպիտալացվել են, իսկ մնացած մասնակիցներն էլ տնային պայմաններն են բուժվում:

White Hall by Tsirani -ի պատասխանատու Կարինեն մեզ հետ զրույցում նշեց, որ հարսանիքը եղել է ամսի 8-ին.

«Եթե սննդային թունավորում լիներ 6 ժամ հետո զգացնել կտար, ոչ թե մի քանի օր անց։ Բացի դրանից իրենք էին իրենց հետ բերել տորթը, գինին և կոնյակը։ Պարտադիր չէ, որ մեր սննդից լինի»։

Կարինեն նշեց, որ առավոտյան ընդամենը 60 հոգու մասին էին խոսում.«Հետո դարձավ 300։ Այդ օրվա հարսանիքին սեղանի ուտելիքներից օգտվել եմ նաև ես ու մեր այլ աշխատակիցներ։ Բայց մեզ ոչինչ չի եղել։ Նույն մենյուով դրսի հատվածում հարսանիք կար, բայց այնտեղ ոչ ոքի ոչինչ չի եղել։

Սրահի պատասխանատու նշեց, որ փորձաքննություն է լինելու.

«Սպասում ենք արդյունքներին»։

https://arm-life.ru/2019/06/12/%D5%A6%D5%A1%D5%B6%D5%A3%D5%BE%D5%A1%D5%AE%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A9%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AE%D5%AB%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BC%D5%A5%D5%BD%D5%BF/