Արամեն կնոջը շքեղ մեքենա է նվիրել (վիդեո)


Loading...


Loading...

Երգչուհի Աննա Թովմասյանն իր միկրոբլոգում կիսվել է նոր տեսանյութով՝ ներկայացնելով ամուսնու «շքեղ» նվերը։


Loading...

Իր Intsgram-ում հրապարակված տեսանյութում երգիչ Արամեն ասում է, որ երկար է մտածել, թե ինչ մեքենա նվիրի կնոջը՝ Աննա Թովմասյանին։ Ի վերջո կարողացել է ընտրություն կատարել եւ այն կանգնել է «Բենթլիի» վրա։ Իսկ ահա հոլովակի վերջում տեսնում ենք, որ այն խաղալիք է եւ Աննան նստած է մեքենայի վրա եւ տեղաշարժվում է։

«Շնորհակալ եմ, իմ սեր, շքեղ նվերի համար»,- տեսանյութին կից գրել է երգչուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարաված լուսանկարում երգչուհին սպիտակ զգեստ էր կրում։ Աննան քնքուշ դիմահարդարմամբ էր, ընդգծված էին շուրթերը, կերպարն ամբողջացրել էին բարձրակրունկները։ Կադրին կից երգչուհին շնորհակալություն էր հայտնել ծննդյան օրվա կապակցությամբ ստացած ջերմ բարեմաղթանքներին․ «Անչափ շնորհակալ եմ իմ հետեւորդներից ու հարազատներից բարեմաղթանքների, ջերմ խոսքերի համար։ Շնորհակալ եմ, որ դուք կաք ու այդքան լավն եք»։

https://style.news.am/arm/news/60495/aramen-knojy-shqex-meqena-e-nvirel-video.html