«Բոլորը հուզված էին այն տեսարանից, երբ ես որդուս գրկած պարում էի». երգչուհի Լիլուի որդու մկրտությունը և հայտնի հյուրերը


Loading...


Loading...

Երգչուհի Լիլուն հունիսի մեկին որդու՝ Ռոբերտի ծննդյան օրը մկրտել է նրան: Ինչպես երգչուհին էր նշել BlogNews.am-ի հետ զրույցում, որդու մկրտությունն իր երազանքներից մեկն էր: Մկրտության առաջին կադրերը և հարցազրույցը Լիլուն վստահել է BlogNews.am-ին:

«Որդուս մկրտությանը պատրաստվել եմ մոտ վեց ամիս: Քանի որ ծնվել է հունիսի 1-ին, որոշեցի, որ հենց այդ օրն էլ պետք է դառնա հայ քրիստոնյա: Ամեն ինչ կարծես հրաշալի համընկավ. առհասարակ, որդուս հետ ամեն ինչ շատ հեշտ է ստացվում: Այս ընթացքում նաև նախապատրաստվում էի նոր տեսահոլովակիս նկարահանմանը, և ինձ համար շատ ծանրաբեռնված ամիսներ էին, բայց ուզում էի՝ ամեն ինչ գեղեցիկ լիներ»,- նշում է Լիլուն:


Loading...

Ռոբերտի կնքամայրը Լիլուի մտերիմ ընկերուհին է, ով ապրում է Նիժնի Նովգորոդում, արարողությանն էլ ժամանել էին որդու՝ Մաքսի հետ: Հյուրերի ցանկում մտերիմներն էին, հարազատները, ընկերները, ինչպես նաև երգիչ-երգչուհիները, ովքեր իրենց կատարումներով և շնորհավորանքներով ամբողջացրին տոնը. «Արմենչիկը շատ գեղեցիկ երգով Ռոբերտի կնունքի բացումը արեց: Նրա երգի տակ էլ կտրեցինք տորթը: Բոլորը շատ հուզված էին այն տեսարանից, երբ ես որդուս գրկած պարում էի: Ես՝ որպես մայր, հիմա ինձ շատ լիարժեք եմ զգում. իմ որդին արդեն հայ քրիստոնյա է: Ես նրան տվեցի նաև երկրորդ անունը՝ Հակոբ, որն Աստվածաշնչից է վերցված»:

Երգչուհին նշում է, որ ամեն ինչ ստացվեց իր պլանավորածից էլ ավելի լավ. աննկարագրելի զգացողություն ունեի: «Ես մենակ եմ նրան կրթում, դաստիարակում։ Չնայած մայրս կողքս է, բայց ամբողջ պատասխատավությունն ինձ վրա է: Այս ամենին ես սպասել եմ մի ամբողջ տարի: Իսկ Ռոբերտը կարծում եմ՝ գիտակցում էր, թե ինչ է կատարվում»:

Ինչ վերաբերում է Ռոբերտի հայրկին, Լիլուն նշում է. «Քանի որ նա ապրում է Ռուսաստանում, արարողությանը մասնակցում էր օնլայն, հեռախոսի միջոցով»:

Այն հարցին՝ ինչպես է արձագանքում որդին, երբ տեսնում է երգչուհուն բեմում երգելիս, երգչուհին պատասխանում է․ «Որդիս չի սիրում ուշադրության կենտրոնում լինել․ ոչ սիրում է, որ ինձ են նայում, ոչ էլ որ իրեն են նայում։ Սեփականատեր է, չի ուզում, որ ինձ բեմում մեկը տեսնի»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի