Ճանապարհային ոստիկանություն այլևս չի լինելու. ինչպես են «սանձելու» օրինախախտ վարորդներին





parliamentmonitoring.am-ը գրում է.

Հարցազրույց ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ…

-Պարոն Խաչատրյան, Դուք այժմ մի իշխանության մեջ եք, որը դեմ էր ճանապարհներին արագաչափեր ու տեսախցիկներ տեղադրելուն…

Նիկոլ Փաշինյանը կտրականապես դեմ էր դրան: Դուք, որպես ոլորտի մասնագետ, արդարացված համարո՞ւմ եք այդ դիրքորոշումը…

-Մարդկային գործունեության բոլոր ոլորտներում ավտոմատիզացման պրոցեսն անխուսափելի է: Դրա դրսևորումն են նաև տեսահսկման սարքերը, որոնք արդյունավետ են, քան տվյալ տարածքում մարդկային ուժի կիրառումը…



Այդ սարքավորումների կիրառման արդյունքում բավականին լավ արդյունքներ ենք ունեցել…

Այո, ես այդ համակարգին անցնելու հարցում լուրջ դերակատարում եմ ունեցել և փորձելու եմ ավելի զարգացնել համակարգը…

Կարծում եմ, որ Հայաստանի վարչապետը դեմ է եղել ոչ թե այդ համակարգին, այլ տուգանքների կիրառման պրակտիկային: Իշխանության գալով այդ պրակտիկան էապես փոխվեց, մեղմացվեց…

Բացի դա, կլինեն օրենսդրական նախաձեռնություններ, որոնք էապես կնվազեցնեն տուգանքների չափերը, կկիրառվեն տուգանային միավորներ, որոնք կբարձրացնեն ճանապարհային երթևեկության անվտանգությունը և, որպես երկրորդական էֆեկտ, կնվազեցվի սոցիալական բեռը…

Այս ամենը կլինի վարչապետի հանձնարարությամբ: Բացի այդ, աննախադեպ քայլ կատարվեց՝ 13 մլրդ դրամի տուգանք համաներվեց…

-Ասում եք՝ ավտոմատացված համակարգի զարգացումն անխուսափելի է. ուրիշ ի՞նչ նոր քայլեր են իրականացվելու…

-Ճանապարհային ոստիկանության կառուցվածքը փոխվելու է: Լուրջ բովանդակային փոփոխություններ են իրականացվելու: Ճանապարհային ոստիկանության հիմքի վրա կստեղծվի հասարակական անվտանգության ոստիկանություն, ժողովրդական լեզվով ասած՝ պարեկային ոստիկանություն…

-Այսինքն Ճանապարհային ոստիկանություն չի՞ լինելու:



-Ոչ, Ճանապարհային ոստիկանություն, որպես այդպիսին, չի լինելու, լինելու է հասարակական անվտանգության ոստիկանություն, որի գործառույթների մեջ կմտնի բոլոր իրավախախտումներին, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության խախտումներին արձագանքելը…

Սա մեծ փոփոխություն է: Շուտով այս հարցով քննարկումներ կլինենին նաև Ազգային ժողովում:

-Դուք տուգանքների համաներումը համարում եք ճի՞շտ քայլ …

-Իհարկե, նախաձեռնողներից մեկն էլ ես եմ եղել…

-Բայց շատերը պնդում են, որ պետության կողմից այդ քայլը նպաստեց, որ շատ վարորդներ մնան նույն օրինախախտը…



-Համաներման հետ բացարձակ կապ չունի վարորդների որոշ խմբի սանձարձակ լինելը: Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում վարորդների ավելի քան 85%-ը բավականին կարգապահ են և տարեկան կատարում են մինչև 5 խախտում…

Մենք խնդիր ունենք վարորդների 1-2%-ի հետ, որոնք օգտվում են ոչ թե համաներումից, այլ այն հանգամանքից, որ տուգանքների կիրառման պրակտիկան շատ է մեղմացվել այսօր…

-Պարոն Խաչատրյան, նախկին ընդդիմությունը հայտարարում էր, որ արագաչափերի բիզնեսը պատկանում է Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին: Դա ճի՞շտ էր…

-Ամբողջ տեսախցիկների համակարգը՝ գույքով, տեխնիկական միջոցներով, պետության սեփականությունն է շատ վաղուց, դեռևս 2013 թվականից…

Որպես ծառայության մատուցում՝ դա հանձնարարվել է «Սեքյուրիթի դրիմ» կազմակերպությանը և որևէ մեկի սեփականությունը չէ…

Այդ ամբողջ գույքը պատկանում է պետությանը և այդ գործառույթը իրականացվում է պետության կողմից: Սա ոչ մեկի բիզնեսը չէ…

-Այսինքն, հերքո՞ւմ եք հայտարարությունները, թե Ալեքսանդր Սարգսյանն առնչություն ունի այդ ամենին…

Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=51050&l=am

 

ԴԻՏԵԼ