Ադրբեջանը և Երևանը կփլուզվեն. Վլադիմիր Ժիրինովսկի





 



«Ռուսաստանում անհրաժեշտ է կառուցել բարաքներ ներգաղթյալների համար, ովքեր՝ շուտով կժամանեն Իրանից»,-  այս մասին հայտարարել է ՌԼԴԿ նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին:

«10 տարի առաջ ես ելույթ ունեցա այս դահլիճում և ասացի, որ Իրայելը որոշել է հարված հասցնել Իրանին…այդ որոշման իրականացումն արդեն իսկ սկսվել է: Ոչ միայն ռազմանավերն են շարժվում, այլ նաև բանակը՝ 120 հազար մարդ. նույնքան, որքան Իրաքի ներխուժման ժամանակ»:



Նրա խոսքերով՝ 10 տարի առաջ պետք է անհրաժեշտ միջոցները ձեռնարկվեին, քանի որ Իրանի հակամարտությունը վտանգ է ներկայացնում  նաև Ռուսաստանի Դաշնության համար:



«Դա հենց մեր սահմանի վրա է. դա Կասպիցն է, Ադրբեջանը, Երևանը. ամեն ինչ կփլուզվի: Միլիոնավոր ներգաղթայլներ կժամանեն…եկեք արագ բարաքներ կառուցենք ներգաղթյալների ընդունելության համար: 10 տարվա ընթացքում մենք միլլինոավոր բարաքներ կառուցած կլինեինք, իսկ հիմա, ի՞նչ ենք անելու, որտե՞ղ կգան այդ ներգաղթյալները: Նրանք կջախջախեն Երևանը, Բաքուն, Թբիլիսին, իսկ հետո հերթը կհասնի Հյուսիսային Կովկասին: Հետո Աստրախանը, Վոլգոգրադը և Միջին Ասիան»,-  կանխատեսել է Ժիրինովսկին:

https://lurer.com/?p=321948&l=am

ԴԻՏԵԼ