Հայ ժողովուրդը լավ ավանդույթներ շատ ունի, որոնք կապված են զգացմունքային դաշտի հետ։ Անտեսել այդ  ավանդույթները, նշանակում է խաղալ ժողովրդի հուզական աշխարհի հետ։ Սա ինչի եմ գրում։ Կան բաներ, որոնք զուտ ազգային են և բռնի փորձել մտցնել նոր բան, դիմադրության է հանդիպելու։
Մեր Բանակի մասին շատ բաներ են գրում, հատկապես վերջին շրջանում՝ բացասական,  բայց այն, ինչ այնտեղ կա, պատմում են Բանակին մոտիկ կանգնած մարդիկ, վկայում է, որ աշխարհում նման լավ բաներ միայն մենք ունենք, պիտի գնահատենք, ընդունենք։ Լավը պիտի նկատել։ Վատն ամեն տեղ էլ կա, բայց լավը պիտի նկատել ու լավի վրա ավելացնել, չարի սերմը չպետք է  Բանակում շաղ տալ։  Դա մեր անվտանգության հետ է կապված, բարձրաձայնած անգամ ամենահասարակ թեման ի վնաս մեր երկրի է գործելու։ Եվ եթե Բանակը կա ու նոր իշխանությունն ասում է՝ մենք կասեցնում ենք  թշնամու առաջխաղացումը, դա խոսում է այն մասին, որ նախկինները պարապ չեն եղել, գործ են արել։ Հենց այնպես չի ստեղծվել այն ամենը, որով հավասարակշռություն են ստեղծել։ Եթե հրամանատարներն այդքան վատը լինեին, նման լավ ավանդույթներ չէին ձևավորվի։ Լսենք , թե ինչ է գրում Բանակի հետ անմիջական կապ ունեցող մարդը․
Կարեն Հովհաննիսյան

Հայոց բանակում մի ավանդույթ կա, որը շատ եմ հավանում:
Այն զորամասերում, որտեղից նահատակ զինվորներ կան, անվականչերի ժամանակ միշտ կարդում են այդ զինվորի կամ զինվորների անունները և շարքից մեկը գոռում է. Ես ե՛մ …

Ստացվում է այնպես, որ հերոսացած տղերքը հավերժ զինվոր են իրենց զորամասերում..Նաև զինվորի մահճակալը կա, որի վրա ոչ ոք չի քնում..



Ավելացնում են Բանակին մոտ կանգնած մարդիկ՝  սպիտակ սավանով ծածկված մահճակալ

Արձագանքում է զինվորի եղբայրը՝

Бабкен Джагарян



Սկզբում Թալիշի վաշտում էր, հիմա տեղափոխել էն Մադաղիսի առաջին վաշտ , եղբորս մահճակալը իր անկյունով 2000 ականներից սկսած։

Թող ոչ մի զինվորի մահճակալ դատարկ չմնա, անվանականչերի ժամանակ թող  ինքը շարքից գոռա՝ ե՛ս եմ։ Այնքա՜ն բաներ կան, որ ուզում ենք։



Իսկ դրա կողքին այս լավ ու բարի ավանդույթը սփոփանքից առաջ ուժ է տալիս զինվորին։ Ընկերն իր կողքին է։ Ոչ ոք չի բացակայում։

ՀԳ, Ով կարդում է աjդ լավ ու բարի ավանդույթի մասին, գրում է՝ փշաքաղվեցի, հուզվեցի, լաց եղա․․․