Հոգնեցի՞ք անձրևներից․ Կարդացեք և իմացեք քանի օր մնաց այս տեղումնառատ եղանակին





Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին։



Հայաստանում մայիսի 4-ին եւ 5-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրեւ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, հնարավոր է կարկուտ։

Հայաստանի տարածքում մայիսի 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամենուրեք սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում անձրեւը կլինի ինտենսիվ, հնարավոր է կարկուտ:

Մայիսի 5-9-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավային՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:



Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, 5-7-ը նույնքան կբարձրանա։ «Հայպետհիդրոմետից» հայտնեցին, որ մայիսի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է հորդառատ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ։



Մայիսի 5-ի ցերեկը, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Տեղեկացրեք Ձեր մտերիմներին

https://arm-life.ru/2019/05/04/%D5%B0%D5%B8%D5%A3%D5%B6%D5%A5%D6%81%D5%AB%D5%9E%D6%84-%D5%A1%D5%B6%D5%B1%D6%80%D6%87%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D6%81%E2%80%A4-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D6%81%D5%A5%D6%84-%D6%87-%D5%AB%D5%B4%D5%A1/

ԴԻՏԵԼ