Պաշտոնական․ Հայտնի է Սուրբ Զատկին հաջորդող մեռելոցի օրը կլինի աշխատանքային թե ոչ





ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է ապրիլի 22-ը ոչ աշխատանքային օր չհայտարարելու որոշմանը:



«Փոքրիկ ճշգրտում Մեռելոցի օրվա հետ կապված։ Կառավարությունը ոչ թե աշխատանքային օր է հայտարարել ապրիլի 22-ը, այլ կառավարությունը որոշել է այն ոչ աշխատանքային չհայտարարել։

Հիշեցնեմ, որ միայն հունվարի 7-ի Մեռելոցն է, որ օրենքով ամրագրված է, որպես ոչ աշխատանքային»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Էդուարդ Աղաջանյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին հայ ժողովուրդը նշելու է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության կամ Սուրբ Զատկի տոնը, որը Հին և Նոր  կտակարաններում համարվում է 5 տաղավար տոներից մեկը:



ՀՀ նախորդ կառավարությունը տաղավար տոներին հաջորդող մեռելոցի օրերը սահմանում էր ոչ աշխատանքային՝ դրա փոխարեն աշխատանքային օր սահմանելով հաջորդող շաբաթ օրը:



Սակայն ապրիլի 22-ի աշխատանքային օրը չի նախատեսում տեղափոխել. ապրիլի 22-ը կլինի աշխատանքային օր:

Տեղեկացրեք Ձեր մտերիմներին

https://arm-life.ru/2019/04/17/%D5%BA%D5%A1%D5%B7%D5%BF%D5%B8%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%E2%80%A4-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%B6%D5%AB-%D5%A7-%D5%BD%D5%B8%D6%82%D6%80%D5%A2-%D5%A6%D5%A1%D5%BF%D5%AF%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%BB/

ԴԻՏԵԼ