Ահա թե որ հայ միլիարդատերը խոշոր գումար կնվիրաբերի Փարիզի Աստվածամոր տաճարին. Լուսանկար





Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման նպաստող անձանց ցուցակում ևս մեկ անուն է ավելացել։



Ռուսաստանում բնակվող և հայկական արմատներով Անդրեյ Անդրեևը (իսկական անունը` Անդրեյ Վագների Օհանջանյանց)`Badoo կայքի հիմնադիրը, ընկերության եկամուտների մի մասը կտրամադրի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը։ Անդրեևն այդ մասին գրել է Instagram–ում։

«Աստվածամոր տաճարի սարսափելի ողբերգությունից հետո ես զգալի նվիրատվություն եմ հատկացնում կառույցի վերականգնման համար։ Խոստանում եմ փոխանցել եկամուտների 100 տոկոսը, որը Badoo–ն կստանա ապրիլին Ֆրանսիայի 22 միլիոն օգտատերերից։ Իմ սիրտը Ֆրանսիայի ժողովրդի հետ է», – գրել է նա։

Անդրեյ Անդրեևը (իսկական անունը` Անդրեյ Վագների Օհանջանյանց)



Անդրեևը ողբերգության մասին իմացել է սոցիալական ցանցերից։ Forbes–ը հայտնում է, որ նա լուրն իմանալուց հետո շոկի մեջ է ընկել։



Անդրեևի խոսքով` Ֆրանսիան հիանալի երկիր է, և ինքը Badoo–ի թիմի հետ որոշել է, որ չի կարող անտարբեր մնալ։

«Ես, ինչպես և ամբողջ աշխարհը, չէի կարող նույնիսկ պատկերացնել, որ տաճարի հետ կարող է ինչ–որ բան պատահել։ Դա Ֆրանսիայի անքակտելի խորհրդանիշն է, որն անցել է պատերազմների ու հեղափոխությունների միջոցով։ Եվ միշտ գտնվել են մարդիկ, որոնք օգնել են վերականգնել տաճարը ցանկացած աղետից հետո», – ասել է Անդրեևը։

https://armeniasputnik.am/world/20190417/18121730/hayazgi-miliardatery-xoshor-gumar-knviraberi-parizi-astvatsamor-tajarin.html

ԴԻՏԵԼ