Բաքուն բացահայտեց Մոսկվայի արցախյան գաղտնիքը. Ցուցում Պուտինից


Loading...


Loading...

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, որ մի քանի առաջարկ է քննարկվել, որոշ լուծումներ ընդունվել են:

«Անցկացվել են լայն սուբստանտիվ բանակցություններ: Սկզբից տեղի է ունեցել ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը: Կոնկրետ մոտեցումներով քննարկվել են այն հարցերը, որոնք մինչ օրս խանգարել են բանակցությունների առաջխաղացմանը: Չեմ կարող ասել ամբողջական առաջխաղացման մասին: Սակայն, մենք կարողացանք ավելի մանրակրկիտ ու խորը հասկանալ այն պահերը, որոնք խնդիրներ են առաջացնում հայկական կողմի հետ»,-ասել է Մամեդյարովը, հայտնում է Haqqin.az-ը:


Loading...

Այնուհետև ամենահետաքրքրականը՝ Ընդհանուր առմամբ, քննարկումներն անցկացվել են 2016 թ. Ռուսաստանի կողմից առաջարկած ծրագրի շուրջ, անկեղծացել է Մամեդյարովը: Նա նաև ընդգծել է, որ հանդիպման շրջանակներում հնչեցվել են մի շարք առաջարկություններ: «Դրանց առաջադրվել են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ մյուս համանախագահող երկրների, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանը կողմից: «Այս ուղղությամբ մենք կշարունակենք աշխատանքը», — ասել է Մամեդյարովը:

«Բնականաբար, մեկ հանդիպմամբ բոլոր հարցերը չեն լուծվի: Այս հանդիպման նվաճումն այն էր, որ մենք հասկացանք ինչ խնդիրներ կան: Օրինակ, Հայաստանն առաջ է քաշում կարգավիճակի և անվտանգության հետ կապված խնդիրները: Իսկ մենք, առաջին հերթին, շեշտը դնում ենք գրավյալ տարածքներից հայկական զորքերը դուրս բերելու և փախստականների վերադարձի վրա: Քննարկումներն անցկացվել են այս 4 հարցի շուրջ, որոշվել է շարունակել բանակցությունները»,-ասել է Մամեդյարովը:

Պաշտոնական Բաքուն բացել է Մոսկվայի գաղտնիքը: Հարցը, թերևս միայն հետևյալն է՝ Մոսկվայի ցուցումո՞վ, թե՞ ինքնաբուխ է Ադրբեջանն այս բացահայտումն արել` ըստ էության նշելով, որ այսօր բանակցությունների սեղանին Լավրովի տխրահռչակ պլանն է, որը ժամանակին Սերժ Սարգսյանը մերժել էր:

Ու, թերևս, այնքան էլ էական չէ այս հարցը: Այն ինչ ասվել է, արդեն ոչ այնքան անսպասելի նորություն է, որքան օրինաչափություն: Իրադարձությունների մի «դասավորություն», որին շատերն էին սպասում:

Մնում է միայն բաց մեկ հարց՝ պաշտոնական Երևանն ասելիք չունի՞ այս առիթով, թե՞ ամեն ինչ իր բնականոն հունով է առաջ ընթանում, պարզապես «հաճելի» նորություններ հայտնելու մենաշնորհը Բաքվին է տրված:

Թամար Բագրատունի

https://hayeli.am/?p=130644&l=am