Ահա, թե որտեղ է թաղված շան գլուխը


Loading...


Loading...

Օրերս մամուլում շրջանառվում են տարբեր տեղեկություններ, որ Կառավարությունում կադրային ջարդը հանուն Էդուարդ Աղաջանյանի էր: Բնականաբար առաջինը, որ հետաքրքրեց, այն է, թե հասարակության լայն շրջանակներին որպես DJ էդո հայտնի Էդուարդը այդ ինչ մեծ վստահություն է վայելում վարչապետի մոտ, որ հանուն նրա այդպիսի կադրային ջարդի երեկո եղավ Կառավարությունում:

Այն, որ այս երիտասարդը իր գիտելիքներով և կառավարչական փորձով երբևէ աչքի չի ընկել դա ևս փաստ է:


Loading...

Էդուարդը նաև Աբաջյան Ռոբերտի պապիկի կեղծման ժամանակ գլխավոր գործող անձանցից էր:

Ինչևէ, փորձեցի պարզել՝ ինչ ունեցվածք ունի Աղաջանյանը։

ՀՀ Պետռեգիստրում Էդուարդ Արթուրի Աղաջանյանի անունով կա մեկ՝ ԷՔՍԻՓԵԴ ՍՊԸ։

Այստեղ հետաքրքրականն այն է, որ 2014 թ. սեպտեմբերի 17-ին հիմնադրված կազմակերպության համասեփականատերն է Նիկոլ Փաշինյանի եղբորորդի, ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը:

Փաստորեն, Փաշինյանին առավել հետաքրքրում են եղբորորդու բիզնես շահերը և ոչ թե պետական կառավարման համակարգի արդյունավետությունը:

Ի դեպ, 06.20.2018 թ.-ից կազմակերպության կառավարումը հանձնվել է Էդուարդի հորեղբորորդուն՝ Դավիթ Աղաջանյանին:

57404780_2208361899212229_4304781459480117248_n

57083604_2208361799212239_1957549482522443776_n

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից