Գագիկ Ծառուկյանի «ցեմենտային» նախազգուշացումը Նիկոլ Փաշինյանին





«Արարատցեմենտ» ՓԲԸ  աշխատողները գործադուլ ենանում: Օրերս հայտնի դարձավ, որ   նրանքծանուցագրեր են ստացել, որ երկու ամսից գործարանըփակվում է և մի քանի հարյուր աշխատակիցներգործազուրկ են դառնալու: Թե ինչու է գործարանի տնօրինությունը նման որոշում կայացրել, դժվար չէ կռահել:

 Նախորդ շաբաթ ԱԺ տնտեսական զարգացմանհանձնաժողովում քննարկվում էր Հայաստանումցեմենտ արտադրողների շուկայական դիրքերըպաշտպանող նախագիծ: Առաջարկվում էր ցեմենտներմուծելու համար կիրառել տուրք՝ յուրաքանչյուրտոննայի համար 22 հազար դրամ։ 2018-ինՀայաստանում սպառված 730 հազար տոննա ցեմենտի մեջ 180 հազար տոննաններմուծված է եղել, մոտ 550-ը՝ տեղական արտադրության։ Նախագիծըհամարվում էր  Գագիկ Ծառուկյանին առնչվող ցեմենտի գործարանիգործունեությունը պաշտպանող նախագիծ: Նա 2018 թվականին իր ընտանիքինպատկանող «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցների հետհանդիպմանն ասել էր, որ ՀՀ ներկրվող էժան իրանական ցեմենտի պատճառովտեղական ցեմենտն իրացման լուրջ խնդիրներ ունի:

Թվում էր, թե Ծառուկյանի հիմնավորումները հասկանալի էին: Սակայն «տրանսգենդերային» հայտնի սկանդալից հետո Փաշինյանն ու նրա կողմնակիցները որոշեցին շանտաժի լեզվով խոսել Ծառուկյանի հետ: Սկզբում վերջինիս համոզում էին պաշտոնազուրկ անել ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին, համարելով, որ նա է եղել այդ աղմուկի հրահրման գլխավոր պատճառը: Սակայն Ծառուկյանը քաջ գիտակցում էր, որ սա իշխանությունների կողմից հեռու գնացող ծրագիր է: Այդ քայլով նրանք ուզում էին ոչ միայն «մաքրվել» տրանսգենդերային սկանդալից, այլև մեղքը բարդել ԲՀԿ-ի վրա:



Իսկ տիկին Զոհրաբյանին չեզոքացնելուց հետո նրանք կթմբկահարեին, որ «ԲՀԿ-ն ամբողջովին հայտնվել է իրենց գրպանում», խաղից վերջնականապես հանելով ու խայտառակելով Ծառուկյանին ու նրա թիմակիցներին: Հասկանալի պատճառով, Ծառուկյանը քաղաքական ինքնասպանության չէր կարող գնալ: Եվ ահա որոշում կայացրին Ծառուկյանին նեղել տնտեսական գործիքներով: Սկզբում հարկայինը հայտնվեց Առինջ մոլում, իսկ հետո ԱԺ-ի վերը նշված հանձնաժողովում քայլարականներնանսպասելիորեն սկսեցին հիմնավորել, որ ներմուծվող ցեմենտի վրա պետտուրքը պետք է վերացնել կամ էապես նվազեցնել, որպեսզի   «տեղական արտադրողը ցեմենտի գինն արհեստական թանկ չվաճառի»:

ԲՀԿ-ականների այն հիմնավորմանը, որ այդ դեպքում մոտ 400 հոգի անգործ կմնա, փաշինյանականները բացահայտ նշում էին, որ «ավելի լավ է 400 մարդ առանց աշխատանքի մնա, միայն թե երկրում ցեմենտի գինը էապես նվազի»: ԲՀԿ-ականների այն հիմնավորումը, որ դա ժամանակավոր բնույթ կկրի, քանի որշուկան վերցնելուց հետո իրանցիները համաձայնեցված ցեմենտի գինը կթանկացնեն, փաշինյանականներին չէր համոզում: Որովհետև, նրանց հիմնավորման իրական մոտիվացիան այլ էր:

Նրանք իրականում տնտեսական ձևակերպումների մեջ քաղաքական սպառնալիք էին տեսնում, որպեսզի «կոտրեն» Ծառուկյանին այլ հարցերում: Այսինքն, նրանց պետք էր սպառնալ, այլ ոչ թե սպառնալիքի իրացումը: Դրա համար էր հանձնաժողովը «սողոմոնյան» որոշում կայացրեց, որ ներմուծվող ցեմենտի վրա տուրքը մեկ տարի թողնել նույնը և մեկ տարի անց կրկին վերադառնալ նույն խնդրին:

Քաղաքական լեզվով ասած՝  Փաշինյանը Ծառուկյանին մեկ տարի ժամանակ է տալիս իրեն հնազանդվելու համար: Արդյունքում Ծառուկյանի պատասխանը չուշացավ: Եվ ահա ցեմենտի գործարանի աշխատակիցները կանգնած են ծանր վիճակի առաջ:



                       Ի՞նչ  է ցույց տալիս այս ամենը

Այս ամենը ցցուն է դարձնում Փաշինյանի իրական նպատակները: Նրա համար իրականում տնտեսական խնդիր չկա: Նրա համար բոլոր խնդիրները դարձել են անձնական խնդիրներ: Այս մարդը ուզում է ինքնահաստատվել՝  մյուսներին նվաստացնելով, որպեսզի իրենից վախենան, իրեն ենթարկվենիր կապրիզները, կասկածները անհապաղ բավարարվեն: Պետական բոլոր գործիքները՝  հարկային, մաքսային, ՀՔԾ-ն, դատախազությունը, ԱԺ-ն դարձել են այդ կապրիզների բավարարման գործիքներ: Փաշինյանին թվում է, թե հենց դա է կոչվում իշխանություն: «Բա ինչու՞ նախկիններին կարելի էր, իսկ ինձ՝ ոչ»,- անկեղծորեն մտածում է Փաշինյանը:



Չգիտակցելով, որ նման իշխանություն,իրականում, ոչ ոք չի ունեցել և ոչ թե այն բանի պատճառով, որ նախկինները հումանիստ էին: Իհարկե ոչ, պարզապես, նման ձևով իշխանությունը երկար կյանք չի կարող ունենալ: Գամսախուրդիայի ու Էլչիբեյի իշխանությունների ճակատագրերը քեզ վկա: Մեկը 7 ամիս մնաց իշխանության մեջ, իսկ մյուսը՝ մեկ տարի: Որովհետև լուրջ քաղաքականությունը անձնական կապրիզների բավարարման վայր չէ: Նախկինները  միշտ փորձել են փոխզիջումներով լուծել բարդագույն հարցերը:

Դա, իհարկե, չի նշանակում, որ նրանք լավն էին և անձնական նպատակներ չէին հետապնդում: Պարզապես, դա անում էին ավելի նորբ և հաշվարկված ձևով: Քանի որ   Հայաստանում չկա ոչ նավթ, ոչ գազ, որ հնարավոր լինի հաստատել  սուլթանական տիպի ռեժիմ: Եվ սա Փաշինյանը պետք է գիտակցի, ինչքան շուտ դա հասկանա, այնքան լավ կլինի առաջին հերթին համար:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

https://zham.am/hy/news/3897/view

ԴԻՏԵԼ