ՈՒշադրություն, նոր և կարևոր որոշում. 50-ից 55 տարեկանում. ինչպես և ում դիմել..կիսվեք շատերին պետք կգա սա


Loading...


Loading...

Dialogue.am-ը գրում է․ Այն մասնագետներն, ովքեր աշխատել են կրթության կամ թատերական ոլորտներում 2003-ի օգոստոսի 1-ից հետո, մասնակի կենսաթոշակից օգտվել չեն կարող: Մասնակի կենսաթոշակի իրավունքից օգտվողների ցանկը սահմանում է պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքը, որի համաձայն՝ մասնակի կենսաթոշակ կարող են ստանալ.


Loading...

1.Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներ (ցանկը՝ իրազեկման վերջում), եթե լրացել է նրանց 55 տարին: Ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժն է:

2.Թատերական և թատերահանդիսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասաններ (ցանկը՝ իրազեկման վերջում), եթե լրացել է նրանց 50 տարին: Ունեեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է: Սակայն, կենսաթոշակի այս տարատեսակից կարող են օգտնվել նրանք, ովքեր վերոնշյալ մասնագիտություններում աշխատել են մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ը: Ստացվում է, որ ավելի քիչ թվով շահառուներ են կարողանում օգտվել մասնակի կենսաթոշակ ստանալու իրենց իրավունքից՝ միայն սահմանված վերջնաժամկետին չհամապատասխանելու պատճառով:

Իրավացի կարելի է համարել այն մարդկանց դժգոհություններն, ովքեր աշխատել են կրթության կամ թատերական ոլորտներում, բայց մի քանի օրվա տարբերությամբ չեն կարողանում օգտվել իրենց իրավունքից: Ցանկալի կլիներ, եթե օրենքը լիներ անժամկետ. տարածվեր նաև նրանց վրա, ովքեր մինչև այժմ էլ զբաղեցնում են այդ պաշտոնները: Ցավալի է նաև, որ համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը չի հաշվառվում մասնագիտական աշխատանքային ստաժում:

Սա ևս պակասեցնում է այն մարդկանց շրջանակը, ովքեր կարող էին ստանալ մասնակի կենսաթոշակ: Օրինակ. 55 տարեկան անձը դիմել է մասնակի կենսաթոշակ նշանակելու հարցով և նրկայացրել է հետևյալ մասնագիտական գործունեությունը` 1972-1975թթ.` էքսկուրսավար, 1978-2009թթ.` դպրոցում մանկավարժ: 1-ին դեպքում, երբ աշխատել է որպես էքսկուրսավար, որպես ստաժ հաշվարկվում է ամբողջ ժամանակը` 3 տարի, երկրորդ դեպքում, երբ աշխատել է մանկավարժ` 1978-ից 2009 թվականը, որպես ստաժ է ընդունվում ոչ թե մինչև 2009-ը աշխատած ժամանակը, այլ մինչև 2003-ը, այսինքն հաշվառվում է 25 տարին: Ընդհանուր աշխատանքային ստաժը ստացվում է 28 տարի:

Երբ դիմել մասնակի կենսաթոշակ ստանալու համար Մասնակի կենսաթոշակի համար հաշվառված անձը մասնակի աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել դրա իրավունքը ձեռք բերելուց հետո՝ ցանկացած ժամանակ, մինչև տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը, այսինքն` մինչև 63 տարեկանը լրանալը: Մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվող մասնագիտությունների ցանկը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից:  Կարդալ շարունակությունը.

https://pastnews.pro/?p=13991