«Նիկո՛լ, դու ու միմոսներդ միմոսություն անելով զբաղեցնում եք ժողովրդին»․ Շարմազանովի չափազանց կոպիտ գրառումը՝ ուղղված Փաշինյանին (լուսանկարներ)





ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Պետության առջև ծառացած բազմաթիվ խնդիրները լուծելու անկարողությունը Փաշինյանին դրդել է մասնակցել էժանագին շոու ներկայացումներին:

Առաջնորդվելով լենինյան շաբաթօրյակների ոգով, Նիկոլը Իլյիչի օրինակով անձամբ է մասնակցում միջոցառումներին, բայց մոռանում է, որ ձևը չէ կարևոր, այլ բովանդակությունը:

Հասարակության մի մասը Նիկոլի շնորհիվ օպտիմալացվել է, իսկ մեծ մասը սկսել է ավելի վատ ապրել:



Երկիրը նախ և առաջ մարդիկ են, որոնց մի մասին ոչ բարով վարչապետը վիրավորում է՝ ասելով, թե ով չի ուզում մասնակցել Քաղաքացու օրվան, կարող է գնալ իրենց հին ռեստորաններում խաշ ուտի, տեղը կբավարարի:
Գռեհիկությունը պոզով-պոչո՞վ է լինում:

Նիկոլի շնորհիվ հազարավոր մարդիկ գործազուրկ են դարձել և ոչ միայն խաշի փող չունեն, այլ նաև հանապազօրյա հացի: Իսկ խաշ թող ինքն ուտի, որ իր ուղեղում տախտակի նման հարթ հայտարարություններ չծնվեն:

Հետաքրքիր է՝ այդքան մեծամտություն ու ատելություն որտեղի՞ց, այ ընկեր… ու էդ խելքով ուզում ես երկիր ղեկավարես:



Երկիրը սարքել ես անհաջող թատրոն, իսկ դու ու միմոսներդ միմոսություն անելով զբաղեցնում եք ժողովրդին:
Միմոսությանդ ժամանակը շատ շուտով սպառվելու է:



Հ.Գ. Դու ես չէ՞ ասել՝ հենց ժողովուրդը քեզ չվստահի, գնալու ես:
Դե քեզ տեսնեմ, Նիկո՛լ: Հետո չասես՝ իրողություն է փոխվել»:

 

Մեկնաբանեք նյութը և կիսվեք ընկերների հետ 

https://arm-life.ru/2019/03/23/%D5%B6%D5%AB%D5%AF%D5%B8%D5%9B%D5%AC-%D5%A4%D5%B8%D6%82-%D5%B8%D6%82-%D5%B4%D5%AB%D5%B4%D5%B8%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80%D5%A4-%D5%B4%D5%AB%D5%B4%D5%B8%D5%BD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82/

ԴԻՏԵԼ