Իսկ դուք գիտե՞ք` ում հարսանիքի ժամանակ է ԱԱԾ պետ Վանեցյանը ծանոթացել Նիկոլ Փաշինյանի հետ (լուսանկարներ)





Իսկ դուք գիտե՞ք` ում հարսանիքի ժամանակ է ԱԱԾ պետ Վանեցյանը ծանոթացել Նիկոլ Փաշինյանի հետ։



Օրերս ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը Ծաղկաձորում քննարկում էր կազմակերպել լրագրողների մասնակցությամբ։

Քննարկման ավարտին լրագրողների հետ ահնդիպեց նաև ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։ԱԱԾ պետը լրագրողների խնդրանքով պատմեց, թե երբ և ինչ հանգամանքներում է ծանոթացել Նիկոլ Փաշինյանի հետ։

ԱԱԾ պետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հետ ինքը առաջին անգամ հանդիպել և ծանոթացել է «Իմ քայլը» դաշինքի անդամ, Աժ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողության ժամանակ․



«Առաջին անգամ Նիկոլ Փաշինյանին տեսել և ծանոթացել եմ Ալեն Սիմոնյանի և Մարիամ Մարգարյանի հարսանեկան արարողության ժամանակ։



Երկուսս էլ հրավիրված էինք և պատահականորեն նստած էինք նույն սեղանի շուրջ»,-ասաց Արթուր Վանեցյանը՝ ավելացնելով, որ հետագայում խոսակցություն է եղել, թե ինչու է շփվում ընդդիմադիր գործչի հետ։

Նրա խոսքով երկրորդ անգամ Փաշինյանին հանդիպել է Ալեն Սիմոնյանի դստեր կնունքի ժամանակ, և դրանից հետո մինչև իշխանափոխությունը չի հանդիպել նրա հետ։

https://arm-life.ru/2019/02/20/%D5%AB%D5%BD%D5%AF-%D5%A4%D5%B8%D6%82%D6%84-%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A5%D5%9E%D6%84-%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%A1%D6%80%D5%BD%D5%A1%D5%B6%D5%AB%D6%84%D5%AB-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF/

ԴԻՏԵԼ