Բացառիկ և լարված իրավիաճակ․ Արթուր Վանեցյանը հետևում է պայքարին, և․․․





Վերջին օրերին հայկական ֆուտբոլում տեղի է ունենում բավական հետաքրքիր մի պրոցես: Ֆուտբոլիստների, մարզիչների, ակումբի նախագահների միջև ծավալվել է ակտիվ նույնիսկ սուր քննարկում մեր առաջնությունում լեգեոներների քանակի սահմանափակման խնդրի շուրջ: Մասնավորապես, խնդրին անդրադաձել էր նաև Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը՝ լեգեոներների լիմիտի մասին հնարավոր օրենքն անվանելով հիմարություն:



Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը, ով այժմ ելույթ է ունենում շվեդական «Լինշոպինգ» թիմում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ի պատասխան Խաշմանյանի դիտարկման ասել էր․ «Նախ ձեր լրատվամիջոցի միջոցով կուզենայի պատասխանեի ոմն մարզչի, ով իրեն ոչ կոռեկտ արտահայտություն էր թույլ տվել, հիմարություն անվանելով այն մարդկանց ու ֆուտբոիստների կարծիքը, ովքեր կողմ էին արտահայտվել սահմանափակմանը:Շատ չեմ ուզում ծավալվել բայց հիմարների պատճառով է ցավոք , որ հայկական ֆուտբոլը այսպիսի դեգրադացման է հասցվել, որ հիմա ստիպված սահմանափակումների պետք է դիմել իրավիճակը փրկելու համար»:

Խաշմանյանի դիտարկմանը բավական կոշտ կերպով էին արձագանքել նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ, Էդգար Մանուչարյանը, Էդգար Մալաքյանը և Գոռ Մալաքյանը: «Խաշմանյանն ասում է, որ հիմարություն է լեգեոներների լիմիտ մտցնելը: Երբ մարդ ինտելեկտով ցածր է, սեփական շահից ու իր սեփական կարծիքից այն կողմ չի տեսնում և չի լսում մնացածի կարծիքը և տեսակետը, ապա կարծում եմ, որ դա է հիմարությունը: Ամեն ոք կարող է ասել իր տեսանկյունը, իր կարծիքն այս հարցի շուրջ: Ընդհանուր բանավեճի և կարծիքների փոխանակումից կկայացվի ճիշտ որոշում հանուն մեր ֆուտբոլի զարգացման:

Իհարկե մեզ (ֆուտբոլային ասպարեզում գտնվող մարդկանց) հայտնի է, թե որն է իր կողմից ասված «հիմարություն է լեգեոներների լիմիտ սահմանելու» պատճառը: Փակագծերն այս պահին բացելու իմաստ չեմ տեսնում: Կոչ եմ անում լինել ուշադիր և հարգալից կարծիք ասել հետագա անախորժություններից խուսափելու համար»,- ֆեյսբուքայն իր էջում գրել էր Գոռ Մալաքյանը: Չցանկանալով, մեկնաբանել կամ գնահատական տալ հնչեցված հայտարարություններին, այնուամենայնիվ հարկ ենք համարում արձանագրել կարևոր մի հանգամանք: Վերջապես մեր ֆուտբոլում ստեղծվել է ազատ կամարտահայտման հնարավորություն: Վերջապես, մեր ֆուտբոլիստները առանց կաշկանդվելու հնչեցնում են իրենց մտահոգությունը, ինչը ոչ միայն ողջունելի է, այլև կառուցողական երևույթ է հայկական ֆուտբոլի զարգացման գործում:



Վերջապես, առկա խնդրի շուրջ ձևավորվել է երկու բևեռ, որոնք ներկայացնում են իրենց կարծիքն ու փաստարկները: Այս առթիվ ՀՖՖ-ի նախագահ Արթուր Վանեցյանը երեկ հայտարարել էր․ «Ես կարծիք չեմ հայտնի լեգեոնականների թվի սահմանափակման վերաբերյալ: Միայն ուրախ եմ, որ նման մեծ քննարկում է առաջացել: Ֆուտբոլի ֆեդերացիայում կլսենք բոլոր կարծիքները, և կընդունենք հավասարակշռված որոշում, որպեսզի որևէ մի կողմի չնեղացնենք»: Ստեղծված իրավիճակում կարևոր է հիշել՝ ինչ էր կատարվում հայկական ֆուտբոլում ՀՖՖ-ի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարման 16 տարիների ընթացքում:



Հայրապետյանն ուղղակի անում էր այն, ինչ ցանկանում էր: Մասնավորապես, մամուլի ասուլիսների ժամանակ նույնիսկ արգելվում էր հնչեցնել որոշ ֆուտբոլիստների անուններ, որոնք Հայրապետյանի սև ցուցակում էին: Ազգային հավաքականի ֆուտբոլիստները չէին համարձակվում խոսել առկա արատավոր երևույթների մասին: Վառ օրինակը՝ Յուրա Մովսիսյանին, Ռոբերտ Արզումանյանին և Գևորգ Կասպարովին առանց փաստերի և հիմքերի ազգի դավաճան «դարձնելն» էր: Ազգային հավաքականի ֆուտբոլիստներից և ոչ-ոք չասաց, «այս ի՞նչ եք անում»: Հայրապետյանի կողմից ուղղակի կոտրվեց մեր հավաքականի ողնաշարը, որը հանդուրժվեց մեր ազգային թիմի մարզաշապիկը կրող տղաների կողմից: Այսօր մեր ազգային թիմի ֆուտբոլիստները պայքարում են լեգեոներների քանակի սահմանափակման համար:

Թե ինչ որոշում կկայացնի ՀՖՖ-ն ստեղծված խնդրի շուրջ՝ դժվար է ասել: Վստահ ենք սակայն, որ երկու բևեռները այսօր հստակ տեսնում են խնդրի արդարացի լուծման ուղին, ինչն ամենակարևորն է:

https://www.1in.am/2501957.html

ԴԻՏԵԼ