Նոր մանրամասներ․ «Ժասմին» գեղեցկության սրահի տնօրենի դին նեխած է եղել. Ինչ է կատարվել





 



Այսօր Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան 15 շենքի նկուղային հարկում գործող «Ժասմին» գեղեցկության սրահից կասկածելի հոտ է զգացվել: Բնակիչներն ահազանգել են ԱԻՆ: Բացելով վարսավիրանոցի դուռը՝ ներսում հայտնաբերել են կնոջ դի։ Մահացածը նշված գեղեցկության սրահի տնօրենն է եղել։



Եվ ահա, ArmLur.am-ին կատարվածի վերաբերյալ որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մեր աղբյուրների փոխանցմամբ` դին հայտնաբերվել է նեխած վիճակում: Ըստ նախնական եզրակացության` այն ավելի քան մեկ ամիս է` վարսավիրանոցում:



1958 թվականին ծնված կինը միայնակ էր ապրում: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

https://armlur.am/875120/

ԴԻՏԵԼ