Բերանի տհաճ հոտից արագորեն ազատվելու գերհզոր միջոց

Բերանի խոռոչի ամբողջական խնամքը չի ենթադրում միայն ատամների լվանալը և ատամի թել օգտագործելը, այլ նաև ողողումնեը:

Ինչպես ազատվել բերանի հոտից

EnterTrain-ը առաջարկում է պատրաստել բերանը ողողելու միջոց բնական բաղադրիչներով՝ ձեր իսկ ձեռքով: Օգտագործելով այս միջոցը՝ դուք կապահովեք ձեր լնդերի առողջությունը, ատամների սպիտակությունը, կհեռացնեք մանրէներին, կթարմացնեք շնչառությունը:

Բաղադրիչներ

1 կիտրոն
200 մլ տաք ջուր
0,5 ճաշի գդալ դարչին
1,5 թեյի գդալ մեղր
0,5 գդալ սոդա
Լավ փակվող շիշ կամ այլ տարրա
Պատրաստման եղանակը

1 Քամեք կիտրոնի հյութը և լցրեք շշի մեջ: Ավելացրեք դարչինը:

2 Խառնեք սոդան մեղրի հետ, ավելացրեք շշի մեջ:

3 Ավելացրեք ջուրը, փակեք բերանը և լավ թափահարեք:

4 Ստացված միջոցով ողողեք բերանը՝ ատամենրի ամեն մաքրելուց հետո, կամ անհրաժեշտության դեպքում:

Պատրաստի միջոցը կարելի է պահել սառնարանում, երեք շաբաթից ոչ ավել:

Թող ձեր ժպիտը շլացնի: 🙂

https://entertrain.1in.am/am/entarm/7883

PAKEL