ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակել է ուսուցչի վարքի կանոնները։



Կետ առ կետ ուսուցչին մեխում են պատին։ Ոնց որ ամենավտանգավոր խավը լինի ուսուցիչը՝ այս չի կարելի, այն չի կարելի, այսպես չպետք է անել, այնպես չպետք է խոսել․․․

«Գերազանց է», բայց մի կետ նախարարը բաց է թողել․ մեր ուսանելու տարիներին մեզ թվում էր, թե ուսուցիչը ոչ հաց է ուտում, ոչ քնում, մնացած բաներն էլ չասեմ․․․Մի օր երբ իմ ուսուցչին «բռնեցրի զուգարան գնալուց», աշխարհը փուլ եկավ գլխիս։ Աշակերտներին իրար խառնեցի՝ երեխեք բա գիտե՞ք ընկեր էսինչը գնում է․․․ Մեկն էլ թե՝ չէի ուզում ասել, բայց իմ ուսուցչին տեսել եմ բուլկի ուտելուց։



Այս կետը պիտի ամրապնդել, պարոն կրթության նախարար։  Վարքի կանոնների մեջ պիտի ավելացնել, որ այն աշակերտը, որ կնկատի՝ ուսուցիչը հաց է ուտում, թող փայտը առնի ու նրան ծեծի։ Իսկ զուգարան մտնելուց ուսուցչին պիտի «սամասուդ անել»։



Արայիկ Հարությունյանին ասեմ, որ վարքի այդ կանոնները, որ մշակել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, վարքի ներքին կանոններ են, հանրայնացնելու կարիք չկար։ Դրանք միայն ուսուցիչներին չեն վերաբերվում, այլ՝ յուրաքանչյուր քաղաքացու, աշխատողի։ Առավել ևս դա վերաբերվում է ուսուցչապետ նախարարին։

Այլ բան է, որ այս պահին օրակարգային է «ուսուցիչներին կրճատելու հարցը» և թիրախում հայտնվել են նրանք․․․