Մեծ հարված Ռուսաստանին. Թուրքական հերթական ապտակը





Այսօր Ստամբուլում Կոստանդնուպոլսի պատրիարքը Ուկրաինային է հանձնել ուկրաինական ուղղափառ եկեղեցու անկախության մասին փաստաթուղթը, որը ստորագրել էր նախօրեին: Արարողությանը ներկա են եղել Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն եւ այլ ղեկավարներ:

Այս տարվա հոկտեմբերին Պոլսի Տիեզերական Պատրիարքը չեղարկել էր Ռուս ուղղափառ եկեղեցու արգելքը, որ դրվել էր Ուկրաինական ուղղափառ եկեղեցու եւ Ուկրաինական ավտոկեֆալ եկեղեցու վրա: Ուկրաինայի ուղղափառ այս երկու ճյուղերի միավորման դեպքում Ուկրաինական ուղղափառ եկեղեցին կստանար ավտոկեֆալիա, ինչը եւ տեղի է ունեցել:



Մոսկվայում փորձեր էին արվում կանխել Ուկրաինական եկեղեցու անկախացումը, այդ թվում մեծ հույսեր կապելով իրենց բարեկամի՝ Թուրքիայի հետ: Բանն այն է, որ Ուղղափառ աշխարհի երկրորդ կենտրոնը՝ Կոստանդնուպոլսի պատրիարքը, փաստացի իրավունք չունի որոշումներ կայացնել առանց Թուրքիայի իշխանության հավանության:

Սակայն թուրքերը հերթական ապտակն են հասցրել Մոսկվային, ինչը սակայն ամենեւին չի նշանակում հարաբերությունների սրում: Ավելին, դատելով վերջին տարիների իրադարձություններից՝ օդանավի խոցում, ռուս դեսպանի սպանություն եւ այլն, ռուսներն ավելի շատ են ծնկի գալու թուրքերի առջեւ ինչպես Սիրիայում, այնպես էլ երկկողմ հարաբերություններում: Սա զարմանալի թվացող, սակայն պատմա-հոգեբանական օրինաչափ երեւույթ է:



Արժե նշել, որ Կիեւյան Ռուսիայում ուղղափառ քրիստոնեությունը որպես պետական կրոն հաստատել է Արեւելյան Հռոմեական կայսրության իշխող հայկական դինաստիան, սկիզբ դնելով «Երրորդ Հռոմին»: Ուղղափառ քրիստոնեությունը Ռուսական կայսրության համար դարձել էր էքսպանսիոն քաղաքականության գաղափարական հիմքը տարբեր պատմական փուլերում:

Ռուսական էքսպանսիայի տարբեր գաղափարական հիմքերը փլուզվում են. չկա կոմունիզմի գաղափարախոսությունը, տապալվեց ռուսական աշխարհի հայեցակարգը: Պրո-ռուսական բլոկները՝ ԱՊՀ, ԵՏՄ, ՀԱՊԿ, զուրկ են որեւէ բովանդակությունից ու միջազգային լեգիտիմությունից: Եվ ահա, Պոլսի Տիեզերական պատրիարքի որոշումից հետո ռուսները կորցնում են նաեւ «Երրորդ Հռոմի» կամ ուղղափառ աշխարհի առաջնորդի դերն ու հավակնությունը:



Պետք է ասել, որ ռուսները պատրաստվում էին այս իրադարձությանը: Ներկայում, գաղափարական հիմքերի փլուզման ֆոնին, փորձ է արվում անցնել «նեոգաղութատիրության» հայեցակարգին, ինչը նշանակում է, որ շանտաժից ու սպառնալիքներից, ինչպես նաեւ սեւ քարոզչությունից բացի ռուսներն ի վիճակի չեն առաջարկել որեւէ այլ բան:

Լուսանկարում՝ Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը ավտոկեֆալիայի փաստաթուղթ է հանձնում Ուկրաինական եկեղեցու առաջնորդին 

https://www.lragir.am/2019/01/06/407651/

ԴԻՏԵԼ