Ի՞նչ է զիջելու Ալիևը, ինչի՞ց են մերոնք գոհ





Ադրբեջանը կողմ է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն կշարունակի ամրապնդել իր ռազմական ներուժը՝ հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը տարեվերջյան ուղերձում:

«Լեռնային Ղարաբաղը պատմականորեն Ադրբեջանի տարածքն է, և հակամարտությունը պետք է կարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», ասել է Իլհամ Ալիևը՝ վերստին հիշատակելով ՄԱԿ֊ի բանաձևերը, ըստ որոնց հայկական ուժերը պետք է դուրս բերվեն գրավյալ տարածքներից:



«Մենք խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից ենք, և մեր մասնակցությունը բանակցություններին դրա ապացույցն է: Սակայն, յուրաքանչյուրը պետք է իմանա, որ ռազմական գործոնը շատ կարևոր է, և մենք կշարունակենք հզորացնել մեր բանակը»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Կրկնելով իր ռազմատենչ հայտարարությունները՝ Ալիևը միաժամանակ պնդել է, թե այժմ հակամարտության կարգավորման հարցում նոր իրավիճակ է ստեղծվել: «Հույս ունեմ, որ 2019-ին այդ ուղղությամբ կարող է առաջընթաց լինել», ֊ ասել է նա՝ առանց հավելյալ մանրամասների:

Փաստացի, մինչ Հայաստանում Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, թե Դուշանբեի վերելակային պայմանավորվածություններում սահմաններում անդորր է և դա մեծ ձեռքբերում է, Ալիևը Նոր տարվա առիթով հիշեցնում է, թե ինչ է ակնկալում Փաշինյանի կառավարությունից՝ կարճ ու կոնկրետ:

Ի դեպ, Ալիևն առաջին անգամ չէ նման ռազմատենչ ու անզիջում հայտարարություններով հանդես գալիս, պարզապես առավել ուշագրավն այն է, որ Փաշինյանի իշխանությունն Ալիևի այս հայտարարություններին չի էլ ցանկանում անդրադառնալ:



Բայց հարցերը կարող ենք հրապարակային էլ հնչեցնել՝ այդ ինչպես ստացվեց, որ համաձայնություն ձեռք բերվեց՝ սահմանին հանդարտ լինի, բայց Ալիևը կրկին սպառնում է ու մյուս կողմից առաջ մղում տարածքային ամբողջականության սկզբունքի «առավելությունները»:

Իսկ ի՞նչ է պատրաստվում զիջել Ալիևը… Նա ընդամենը հայտարարում է, թե 2019-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում դրական տեղաշարժերի հույս ունի:



Ավելին, պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել իր քաղաքականությունը, Ալիևն ասում է կցուցադրենեք, թե ինչ առավելություններ կբերի խաղաղությունը տարածաշրջանին և ինչ դժվարություններ կլինեն Հայաստանում, եթե չլինի խաղաղությունը, և մերոնք չգիտես ինչու՝ գոհ են իրավիճակից:

Հետաքրքիր է, ինչի՞ց եք այդքան գոհ:

Թամար Բագրատունի

http://hayeli.am/article/1138564

ԴԻՏԵԼ